25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

500 նոր աշխատատեղ Արթիկում

Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնք Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես՝ դպրոցի շենքը,  անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին: Ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում:

Ընկերության նպատակն է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան, եվրոպական երկրներ:  Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ