20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դահլիճ բերենք մի բան լինի Եղնուկյանին, կասի՝ դատավորն ա մեղավոր»/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ բարձր ճնշում ունի:

«Նիստից առաջ ասեց ճնշումը 180- է, բայց որ դահլիճ բերենք կդառնա՝260: Ասում եմ՝ արի դահլիճում ասա, որ առանք քեզ շարունակենք: Ասում է՝ պաշտպանս դահլիճում է: Հիմա դահլիճ բերենք մի բան լինի Եղնուկյանին, կասի՝ դատավորն ա մեղավոր»,-հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց իր պաշտպանյալին դահլիճ չբերել:

Դատարանը որոշեց նիստը շարունակել առանց Կարո Եղնուկյանի:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ