24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր ու հավակնոտ պայքար կոռուպցիայի դեմ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստին հանձնարարական տվեց հակակոռուպցիոն գործող ռազամավարության արդյունավետության ու նոր ռազամավարության վերաբերյալ: Նախ նա նշեց, որ 2015 թ-ին ընդունվեց Հայաստանի հակակոռոուպցիոն ռազամավարությունը, իրականացվել են մի շարք միջոցառումներ այս ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ռազամավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, բայց նոր հավակնոտ ռազամավարության  համար, ըստ վարչապետի, նոր միջոցներ են պետք, նոր մոնիթորինգ:

Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետում ավարտին հասցնել գործող ռազամավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական աշխատանքները, 30 օրվա մեջ մշակել ըստ ոլորտների նոր առաջարկություններ ու ներկայացնել Արդարադատության նախարարությանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարեց ավարտին հասցնել ներկայիս ռազմավարության աշխատանքները 15 օրվա մեջ, ամփոփել միջոցառումներն ու արդյունքները ներկայացնել ամփոփ տեղեկատվությամբ, իսկ Արդարադատության նախարարությունը պիտի ձեռնարկի միջոցներ նոր և հավակնոտ ռազամավարության մշակման ուղղությամբ, ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, գիտնականներին և այլ շահագրգիռ կողմերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ