20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բոլորիդ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք». Առավոտ

«Սահմանված կարգի խախտմամբ զին­վորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» աղմուկ բարձրացրած օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմ­բակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն առաջարկեց ՊՆ-ին ընդհանրա­պես վճարումները հանել եւ թույլ տալ, որ 27 տարին լրացած բանակում չծառայած քաղաքացիները վերադառնան հայրենիք՝ առանց քրեական հետապնդման արժա­նանալու: Նրա այս հայտարարությունը ՀՀԿ-ի կողձից պոպուլիզմ որակվեց:

Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանին թղթակիցը հարցրեց՝ Ձեր այդ առա­ջարկից հետո Ֆեյսբուքում գրում Էին՝  «կարգին տղա ա Մարուքյանը, ինչ չավ առաջարկ է անում», բայց այդ առաջարկն ինչքանով էր արդարացի այն զինվորնե­րի նկատմամբ, որոնէ բանակից չեն խուսափռւմ եւ կատարում են իրենց պարտքը, չեն գնում օտար ափերում ման գալիս, հետո վճարում կատարում եւ ազատվում քրեական հետապնդումից, ասես ոչ մի պարտք-պահանջ չի եղել:

Նա պատասխանեց. «Խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք այլեւս ծառայելու հնարավորություն չունեն: Արդեն նրանք բաց են թողել այդ հնարավորությունը, չեն կարող ծառայել, ոչ թե նրանց մասին է, ովքեր կարող են ծառայել, ու մենք արդարաց­նում ենք, ասում ենք՝ թող չծաոայի ու գա:

Նման բան չկա: Խոսքը այն 11 հազար քաղաքացու մասին է, որոնց 27 տարին լրացել է, եւ նրանք հնարավորություն չու­նեն գալու եւ ծառայելու ՀՀ զինված ուժե­րում, ինչ-ինչ հանգամանքներով հիմա գնացած են: Հայաստանը արական սեռի, ընդհանրապես մարդկային ռեսուրսի կա­րիք ունի: Երբ որ ասում են՝ 4 մլն քաղա­քացիներով երկիր ենք դարձնելու, բան, դա ուղղակի հայտարարություն չի, դրա համար պետք է քայլեր անել, քայլերից մեկն էլ դա է՝ 11 հազար մարդ դու հենց հիմա ունես, որոնք ռոզիսկի տակ են՝ հե­տախուզվում են, բեր այդ մարդկանց, թող գան շենացնեն երկիրը: Ես վստահ եմ, որ մենք ներենք՝ այդ 11 հազարից կեսից ավելին կմնան Հայաստանում: Մնացածը կարող է գան անձնագիր հանեն, թղթե­րը կարգավորեն, գնան, բայց մեծ մասը կմնա Հայաստանում: Դրսում շատ ենք լի­նում մեր հայերի հետ, այնպես չի, որ այնտեղ շատ ճոխ ապրում են, փողեր ու­նեն, կարող են մուծել, ազատվել:

Մեծ մասը շատ վատ վիճակում է, հիմնակա­նում նրանք, որոնք ՌԴ-ում են: Եվ այդ մարդկանց ասել՝ 1.8 մլն դրամ է վճարը, հիմա 3.6 մլն ենք սարքում, դեռ եղել է 9 մլն-ի առաջարկ, դա արդար չի, դա ճանապարհ է, որ ընդհանրապես մի’ եկեք: Եթե մենք մեր քաղաքացիներին չենք ու­զում, որ գան մեր երկիրը, ո՞նց ենք մեր թիվն ավելացնելու, այդքան մա՞րդ է ծն­վելու Հայաստանում: Տարբերակներից մե­կը դա էր, այդտեղ ոչ մի պոպուլիզմ չկար, դա առաջարկ էր ու շատ խիստ առաջարկ, որ ընդհանրապես փակում ենք ճանապարհը բոլորի համար, բոլորին այսուհետեւ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք:

Մի հատ համաներում ենք անում ու էլ չենք երկա­րացնում: Դա նույնն է, որ ասեն՝ ինչի՞ եք համաներում անում մեկ-մեկ, բա դա այն լավ քաղաքացիների նկատմամբ անհար­գալից վերաբերմունք չի՞, որ նրանք գո­ղություն չեն արել, հանցագործություն չեն արել, իրենց կյանքով ապրում են, բանտերում նստածին ներում եք:

Գոյություն ունեն հումանիտար սկզբունքներ: Այդ մարդիկ փախած են, բայց պետության շահին համընկնում է, այդ մարդիկ պետք են: Մեր պետական շահը խոսում է այն մասին, որ պետք է բերվեն այդ մարդիկ, որովհետեւ վաղը, մյուս օրը սահմաններում որ մի սրացում ունենանք, այդ արական սեռի 11 հազար քաղաքացին կես բանակ է, խաղուպար չի»:

Մարուքյանը վստահեցրեց, որ այդ առա­ջարկն ինքն արել է հաշվարկով, ոչ թե նրա համար, որ բան ասի, իրեն շատ սի­րեն. «Երկու ուղերձ եմ տվել, առա­ջինը, որ կներենք, երկրորդը՝ բոլորին դա­տելու ենք: Ինքը երկկողմանի սուր է, եւ դա ընդունել որպես պոպուլիստական հայտարարությո՞ւն: Իրենցը պոպուլիստական չի, մե՞րն է պոպուլիստական, ինչ անում են իրենք, պոպուլիզմ է, բայց տակը մատերիալ չկա, նյութական որեւէ բան չկա»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ