17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

«Ոստիկանը, չնայած Սմբատ Բարսեղյանի՝ «մի կրակի» նախազգուշացմանը կրակել է»

25346480_1479387915515664_176795477_o

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի  10 անդամների գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ այսօր սմեկնարկեց գրավոր ապացույցների հրապարակման փուլը:

Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը եև Արամ Արամյան ըներկայացրին օգոստոսին կատարված քննչական գործողության արձանագրությունը:

Ըստ արձանագրությունների գործով մբաստանյալ Սմբատ Բարսեղյանի մասնակցությամբ գործողությունն իրականացվել է ՊՊԾ գնդի տարածքում: Բարսեղյանը չի ցանկացել մատնացույց անել, թե կոնկրետ որ հատվածից են «Սասնա ծռեր» խմբի անդամները մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք:

Նա ցույց է տվել միայն շենքի այն հատվածը, որով ինքն է առաջ շարժվել եւ փոխհրաձգության մեջ մտել ոստիկանի հետ:

«Ոստիկանը, չնայած Սմբատ Բարսեղյանի՝ «մի կրակի» նախազգուշացմանը, Բարսեղյանի պատմելով, կրակել է, ինքն էլ թաքնվել է պատի անկյունում: Բարսեղյանը նշել է, որ ոստիկանի կրակոցներից որովայնի հատվածում վնասվածք է ստացել, ինքն էլ կրակել է ոստիկանի ուղղությամբ»:

 Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին, բացի ապօրինի զենք-զինամթերք կրելու, շենք-շինություն զավթելու եւ պատանդ պահելու մեղադրանքներից, երկու ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրված:
Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ