17 Հուլիսի, Երեքշաբթի, 2018

Թռչնամիս գնելիս զգույշ եղեք (տեսանյութ)

«Փորձաքննության ենթարկված ներկրված հավի մսում հայտնաբերվել են այնպիսի ախտածիններ, ինչպիսիք են սալմոնելան ու հակաբիոտիկները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Բանախոսը շեշտեց՝ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով 2017 թ. առաջին 10 ամիսներին գրանցվել է սալմոնելային վարակի 324 դեպք: 

Բանախոսն ընդգծեց՝ ներկրվող թռչնամսի ուսումնասիրություններն ապացուցում են, որ սպառողը լրջագույն խնդրի առաջ է կանգնած:

«Մենք նաև համեմատեցինք` տվյալ երկրի արտադրանքի հետ այլ երկրներում խնդիրներ եղել են, թե ոչ: Եվ, ամենաթարմ տվյալներով, տարբեր երկրներում նույն խնդիրներն են առաջացել: Օրինակ` դեկտեմբերի 6-ին Հոլանդիայում սալմոնելայի առկայություն է հայտնաբերվել բրազիլական հավում, այնուհետև` դեկտեմբերի 6-ին դարձյալ սալմոնելայի հայտնաբերում եղավ Մեծ Բրիտանիայում դարձյալ բրազիլական հավերում: Խորվաթիայում է դեկտեմբերի 4-ին նույն դեպքը եղել: Տարբեր երկրներ բրազիլական մսում հայտնաբերել են այսպիսի ախտածիններ»,- նշեց Դավիթ Պիպոյանը:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ