19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԷՑ-ը հանիրավի ավել գումարնե՞ր է գանձում

«Հայաստանի էլեկտրական ցանցերը»  սպառողներից  հանիրավի ավել գումարներ է գանձում՝ հաշվիչ սարքերով ավելի կիլովատեր գրելով:

Այսօր այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

«Մեզ դիմել էր «Նատորքլին» ՍՊԸ-ն՝ խնդրելով ստուգել 2013- 2017 թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ՍՊԸ-ից գանձված վճարումների օրինականությունը: Նրանց խնդիրը հետևյալն է՝ իրենց ստուգումների արդյունքում պարզվել է, որ ունեն էլէներգիայի գերավճարներ: Երբ ուսումնասիրեցինք, պարզվեց, որ ՀԷՑ-ը այս կազմակերպությունից գանձել է 890 հազ. կվ/ժ ավել գումար 2013-2016 թթ. ընթացքում: Եթե այս թիվը բազմապատկենք 40 դրամով, ստացվում է հսկայական գումար:
Եթե պատկերացնենք մեր բնակիչների հետ կապված, պատկերացնո՞ւմ եք ինչքան հոսանք է օգտագործվել, ուղղակի սա վառ օրինակ է»,-  ասաց բանախոսը:

Ըստ բանախոսի՝ էլեկտրացանցերի աշխատողները, ավել գումարներ գրելով, կարողանում են յուրացնել բնակիչներից մեկի փողերը, ուրիշի հաշվին:

«Գիտե՞ք ինչպես, օրինակ՝ ես ասում եմ՝ արի իմը քիչ գրի, ես փողը քեզ կտամ, ինքը իմ հաշիվը փակում է ուրիշ հարևանի հաշվով: Նա վճարում է իմ տեղը, բայց իմ գումարները էլեկտրացանցերի աշխատողը վերցնում է իրեն»,-  ասաց Ալեքսանդր Ամարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ