19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ներառել է Արցախի ճանաչումը իր քաղաքական պլատֆորմի ծրագրում: Կուսակցությունը, որը հաստատել է նաեւ  Հայոց ցեղասպանության ճանաչումը, դարձավ առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում, որը Արցախի հարցում հանդես է եկել «սկզբունքային դիրքորոշմամբ», հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը նաեւ կոչ է կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Արցախ]  անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ժողովրդի հարաբերությունները:

Ավստրալիայի հայերը շնորհակալություն են հայտնել կուսակցությանը եւ պատգամավորության թեկնածու Ջյուսթեն Ալիկին Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման համար:

Ներկայիս դաշնային խորհրդարանի Վերին պալատոււմ Ավստրալիայի կանաչներին ներկայացնում է 9 սենատոր եւ մեկ պատգամավոր՝  Ներկայացուցիչների պալատում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ