19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք, վերջ. Սարոյան

«Գեներալ Հայկազ Բաղմանյանը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից, դաժե ես եմ իրան ասել էն ժամանակ՝ դուրս մի արի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ պաշտոնից հեռացմանը։ Ըստ Սարոյանի՝ Հայկազ Բաղմանյանը միշտէլ  լավ է ծառայել, իսկ պաշտոնից հեռացումը հավանաբար կապված էր նոր կադրերով ՊՆ շարքերը համալրելու հետ։

«Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք, վերջ։ Մի քանի անգամ էլ կարողա հրաման չի կատարել կամ թերացել է», – նշեց նա։ Դիտարկմանը, թե ծառայությանը զուգահեռ Բաղմանյանը բիզնես է դրել ու բանակի հաշվին հարստացել, ունի շքեղ մեքենա, Սարոյանն ասաց. «Էդ շքեղ մեքենան ես գիտեմ՝ որտեղիցա՝ Մոսկվայի Ալիկնա նվեր տվել։ Մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապա՞տ չունենք, բա մեր դրսի ընկերներն ի՞նչի համար են»։ Սարոյանը նաև հավելեց, որ ոչ ոք չի հարստացել բանակի հաշվին, և իրենց դրսի ընկերները, տեսնելով, որ իրենք գողություն չեն անում բանակից, օգնում են իրենց։ «Ընկերություն ունենք, որ գալիս, տեսնում են 24 ժամ ծառայել ենք, էդ տղեքը մեզ տարբեր հարցերով օգնել են, որ էս ունենանք, էն ունենանք ու բանակից բան չգողանանք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ