15 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2018

«Սասնա ծռեր»-ը ըմբոստացան. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

«Իմ իրավունքները խախտում եք, ես չեմ ցանկանում լսել այդ բարբաջանքը: Ես գնում եմ ներքևի խուցը: Ինչ արել ենք , լավ ենք արել: Մեր արածը զինված ապստամբություն էր: Եթե ապստամբությանը վերաբերվող հարցերն ենք քննարկելու՝ քննարկենք: Եթե ոչ, ապա ես չեմ մնա դահլիճում»,-«Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ ընդհատելով մեղադրող դատախազին, հայտարարեց խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը:

Նշենք, որ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը:

Դատարանը անցել է ապացույցների հետազոտման փուլին:

Նախագահող դատավրը խնդրեց 20 րոպե դիմանալ, որից հետո կքննարկի Եղիազարյանի միջնորդությունը, սակայն վերջինս ոտքի կանգնեց և ցանկացավ դուրս գալ:

«Բա որ ես վեր կացա, ինչ եք անելու»,-ոտքի կանգնեց Պավլիկ Մանուկյանը:

«Սասնա ծռեր»-ի անդամները բոլորը ոտքի կանգնեցին և փորձեցին դուրս գալ դահլիճից:

Դատավորը ստիպված ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ