18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

2018-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք

Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ըներցմամբ ընդունելու հարցը:

Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության խատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել: Ըստ նրա՝ այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: «Սա անընդունելի է, երեկ այստեղ տասն անգամ նույն հարցին ի պատասխան՝ ինչպես են մնացած փողերը ծախսվել, կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես՝ խոսեց, մնում էր՝ օպերայի խաղացանկը հրապարակեր, հրաժարվեց պատասխանել այդ հարցին: 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում դեմ քվեարակել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի»,-ասաց նա և հայտարարեց, որ իրենց դաշինքը քվեարկում է դեմ:

Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ