29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական փորձ ունեն. սկանդալ. Իրավունք

5031382.thumb

Օրերս ՀՀ առողջա­պահության նախա­րար Լեւոն Ալթունյանը իր հայտնի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդ­րադառնալով «Գարդասիլով» պւստվաստումների վերաբերյալ քաղաքացինե­րից մեկի հարցին, թե ինչո՞ւ հենց 13 տարեկան աղջիկ­ներին են պատվաստում եւ 13 տարե­կանում արժե՞ երեխային պատվաս­տել, այս բացատրությունն է տվել.

«13 տարեկանում պատվաստելու տրամա­բանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ աոաջին սեռական փորձը… Հա­յաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 15 տարե­կան աղջիկների 25 տոկոսն արդեն ու­նեն այդ փորձը»:

Նախարարի այս հայտարարու­թյունն ուշագրավ է առնվազն երկու տեսանկյունից: Առաջինը, սա զանգ­վածային ծանր հանցագործության մասին հաղորդագրություն է: Նկատի ունենք, որ մինչեւ 15 տարեկան, այ­սինքն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունը՝ անգամ նրա համաձայնության դեպքում, համարվում է հանցագործություն:

 Այսինքն, ըստ նախարարի, ոչ միայն հայաստանյան ան­չափահաս աղջիկների 1/4-ն արտամուսնական սեռա­կան հարաբերության փորձ ունեն, կամ, ժողովրդական լեզվով ասած անբարոյական են, այլ նաեւ տղամարդկանց 1/4-ը հանցագործ: Եվ, տրամաբանորեն, հայաս­տանյան իրավապահները անմիջա­պես պետք է դիմեին նախարարին զանգվածային հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պահանջե­լով:

Հակառակ դեպքում, գալիս ենք խնդրի երկրորդ կողմին, իսկ իրակա­նությանը համապատասխանո՞ւմ է նախարարի հայտարարությունը, թե՞ նա պարզապես, ըստ էության, ժողովրդին է զրպարտում: Նախարարը, հի­շեցնենք, հիմնվում է ինչ-որ հարցում­ների վրա: Ի՞նչ հարցումների մասին է խոսքը, ո՞վ է անցկացրել, ինչքանո՞վ է այն արժանահավատ, որ կարող է այդպես կասկածի տակ առնել աղջիկների բարոյական կերպարը: Հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ ՀՀ առողջապահության նախարարու­թյան լրատվական ծառայությունից, որտեղից մեր հարցը լսելուն պես, հարցով պատասխանեցին.

-Ու Դուք կարծում եք, որ ես հիմա պետք է աատասխւսնե՞մ այդ հարցին:

 -Այո:

 -Մենք այդ հարցին հիմա չենք կա­րող պատասխանել, որովհետեւ չու­նենք այդ ինֆորմացիան մեր ձեռքի տակ: Գրավոր հարցը ձեւակերպեք, մենք կպատասխանենք:

Ձեւակերպեցին, սպասենք, թե նա­խարարությունն ամուր հիմքեր կդնի՞ նախարարի հայտարարության տակ: Բայց այն, որ նախարարության պատկան աշխատակիցն այս պահին նման, առանց չափազանցության, ազ­գային բնույթի հարցի հետ կապված ինֆորմացիա չունի ձեռքի տակ, ար­դեն իսկ տարակուսանքներ է առա­ջացնում: Բայց ամեն դեպքում նախարարի հայտարարությանն անդրադառնալու առիթներ հաստատ կունենանք: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ