28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ի ամենառոկոկո-ն, ռաբիզն ու նանոն. Հրապարակ

image_3314

Ըստ “Հրապարակ”-ի, ԱԺ-ում ամենառոկոկո սենյակը գեներալ Մանվելինն է. փայտե սեւ կահույք` ուրույն նախշերով: Ամենառաբիզը` Թոխմախի Մհերինը: Ամենահամեստը` գեներալ Սեյրանինը. պետության տված սեղան-աթոռից բացի, ուրիշ բան չկա “համեստի մեջ” վերանորոգված 2 սենյականոցում:

Ամենավիպ եւ նանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է. նա իր փոքրիկ սենյակը բաժանել է 2 հավասար մասի` եվրոպական դիզայնով, մի մասում երկու օգնականներն են նստում, մյուսում մի կերպ տեղադրել է թանկարժեք սեւ կաշվե բազմոց եւ բազկաթոռներ, եւ այնտեղ երկու հոգուց ավելի մարդ չի կարող տեղավորվել. տպավորություն է, թե ինքնաթիռի սալոնում ես:

Թերեւս սա է պատճառը, որ ողջ օրը Գուրգեն Արսենյանն անցկացնում է Վարդան Օսկանյանի հետ` միջանցքում կամ նրա սենյակում, շատ չշփվելով “մույս” ԲՀԿ-ականների հետ: Եվ ընդհանրապես, նա չունի նախորդ “սազիվի” ՄԱԿ-ին հատուկ ինքնավստահությունն ու ակտիվությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ