29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի դեպքում կունենանք ներքին խաղաղություն

maxresdefault (1)

Չորեքշաբթի օրը շատերիս մեջ տպավորված է որպես Տիրոջ մատնության ծրագրի նախապատրաստման օր, իսկ ուրբաթ անունը շատերիս սրտում նույնացվում է մեր Տիրոջ չարչարանքների և խաչելության հետ:

Երկու օրերն էլ համարվում են պահոց օրեր և մեր Սուրբ Հայրերը այն  հաստատել են դարերի համար, որպեսզի մարդկությունը այս օրերը հիշի  և ի մտի ունենա, որ Աստված Իր Որդուն չխնայեց մարդկության փրկության համար: Իսկ մարդը զլանում է իր զավակին պատմել այդ մասին, կարդալ նրա համար Աստծո ճշմարտությունների մասին, որպեսզի սերունդները կրթվեն ու դաստիարակվեն մաքուր ուսմունքի հիման վրա: Մեր բոլոր հաղթանակները արձանագրվել են այն ժամանակ, երբ մենք բացարձակ հնազանդություն ենք ունեցել Աստծո Պատվիրանների նկատմամբ, և  հակառակը` անհնազանդության արդյունքը տեսնում ենք ամեն օր:

Ամեն օր կարող ենք մերժել չարը, և մի գեղեցիկ օր կտեսնենք, որ վերականգնել ենք մեր նախկին` արարչադիր պատկերը, և մեր սիրտը, որ համարվում է մեր մարմնի հոգևոր կենտրոն, բոլոր ուղղություններով բաց կթողնի միայն բարություն, ինչը հաճելի կթվա Աստծուն և մարդուն:

Հիմա տեսնենք ինչ է ասում Կիրիլ Պատրիարքը հավասարակշռության մասին: Երբ մարդու հնարավորություններն ու պահանջները ներդաշնակության չեն հասնում, նա տառապում է, և նրա տառապանքը լրացուցիչ կերպով բորբոքվում է նախանձով: Միայն այն դեպքում է հաստատվում ներքին խաղաղություն, երբ կշեռքը, որի նժարների վրա դրված են մեր պահանջներն ու հնարավորությունները, հավասարակշռություն արձանագրի:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ