23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Փայլանը Սոյլուին հարցեր է հղել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին կառավարության միջամտության պատճառների մասին.   

Փայլանի գրավոր հարցադիմումի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով 9 տարի շարունակ չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու նպատակով 1863 թվականի հայկական կանոնակարգի (Հայ ազգային սահմանադրության-EH), Լոզանի պայմանագրի և կանոնների համաձայն՝ 2017 թվականի մարտի 15 արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին ընտրել են Տեղապահ: Տեղապահը կրկին, համաձայն կանոնների, սկսել է պատրիարքի ընտությունների գործընթացը: Դրանից հետո պատրիարքության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարություն գրություններ  է ուղարկվել: Տեղապահ Գարեգին Բեկչյանի ստորագրությամբ վերջին նամակը հոգևոր խորհրդի կողմից Ստամբուլի նահանգապետարան է ուղարկվել 2017-ի հուլիսի 9-ին: Սակայն այդ գրություններից որևէ մեկին պատկան մարմիններից պատասխան չի տրվել: Այն դեպքում, երբ 2 փուլով ընտրությունների անցկացման ամսաթվեր էին առաջարկվում դեկտեմբերի 10-ը և 13-ը:

Մամուլում հայտնված պնդումների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է. «Պետությունը Գարեգին Բեկչյանին չի ճանաչում որպես պատրիարքի տեղապահ, պետք է Ստամբուլի մյուս երկու եպիսկոպոսների միջև ընտրություն անցկացնել»:

Համայնքին անհանգստացնում է պատրիարքի ընտրությունների՝ տարիներով շարունակվող ձգձգումը և պետության միջամտությունը հայ համայնքի իրավունքը հանդիսացող ընտրության կազմակերպման գործին»:

Այնուհետև Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարարին է ուղղել հետևյալ հարցերը.

1. Ո՞րն է պետության կողմից Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին միջամտելու հիմքը:

2. Արդյո՞ք պետությունը  գործընթացին անում է այն միջամտությունը, ինչի մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը:  

3. Ո՞րն է ընտրության գործընթացի ձգձման պատճառն այն դեպքում, երբ հայ համայնքի ներսում դրա սկսելու վերաբերյալ համաձայնություն կա:

4. Պատրիարքի ընտրությունների ձգձգման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանում կատարած հայտարարությունն այն մասին, թե Արևմտյան Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մուֆթի ընտրել:

5. Ե՞րբ է վերջ դրվելու հայոց պատրիարքի ընտրությունների հարցում համայնքի համար խոչընդոտներ ստեղծելուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ