20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Էս ի՞նչ կապիկություն ա…ամոթ ա…».Արամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ

«Զակազ եք կատարում , շինծու գործա, էս ի՞նչ կապիկություն ա…ամոթ ա…»,-այսօր` դեկտեմբերի 12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանոմ շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց Արամ Մանուկյանը (Պավլիկ Մանուկյանի որդին ) :

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Արամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր և նա բացակայում էր դատական նիստերի դահլիճից:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ