22 Հունվարի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք». «Սասնա ծռեր»-ի անդամը` դատավորին

25346330_1478454758942313_278141123_o

«Մեզ չափազանց հայրենասիրության մեջ մեղադրեք, ոչ թե՝  մեղադրական եզրակացություններ եք բերել-շարել»,-այսօր` դեկտեմբերի 12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանը:

Նշենք, որ դատարանը ավարտեց մեղադրական եզրակացությունների ներկայացման փուլը և գործով ամբաստանյալները դիրքորոշում են հայտնում:

 Արամ Հակոբյանը դիմեց դատավորին և ընդգծեց, որ նա ինքնուրույն չի վարում դատը, այլ կաշկանդված է  իր գործողություններում. «Դուք շղթայված-նստած եք այստեղ: Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք: Մարմինը կարող եք բանտարկել, բայց միտքն ու հոգին՝ երբեք»:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ