20 Ապրիլի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Այս բռնապետությունը հայ ժողովրդի թշնամին ա, թե՞ ոչ…».Սերգեյ Կյուրեղյանը` դատավորին/տեսանյութ/

«Ժողովրդի իշխանությունը յուրացված է: Այս պետությունն էլ ոչ թե հանրապետություն է, այլ բռնապետություն»,-այսօր` դեկտեմբերի 12-ին «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց Սերգեյ Կյուրեղյանը:

Նշենք, որ դատարանը ավարտեց մեղադրանքի ներկայացման փուլը:

«Այս բռնապետությունը հայ ժողովրդինը չի ու հայ ժողովրդի դեմ է գործում: Ես որպես հայ իմ պարտքն եմ համարել ապստամբել բռնապետության դեմ ու Ադրբեջանից հետո աշխարհի քարտեզի վրա սա միակ տեղն է, որտեղ հայը դժբախտ է»,-ընդգծեց Սերգեյ Կյուրեղյանը:

Կյուրեղյանը դատավորին հարց ուղղեց.«Այս բռնապետությունը հայ ժողովրդի թշնամին ա, թե՞ ոչ…»:

 Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ