25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին․ Լապիդ

Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կուսակցության առաջնորդը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: 

Գրառումը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»: 

«Թուրքիայի նախագահ Էրդողանն Իսրայելն անվանում է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Այն անձը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, մեզ դասեր տալու իրավունք չունի»,- գրել է Լապիդը: 

Նա ավելի վաղ՝ 2017 թվականի հուլիսին դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

Ավելի վաղ Էրդողանի հայտարարությանը պատասխանել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով Էրդողանի խոսքերը որակել էր որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտարկող, Գազզայում ահաբեկիչներին օգնող ու անմեղներին սպանող ղեկավարից բարոյականության դասեր չպետք է քաղեմ»,- ասել էր նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ