25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կա մի բացարձակ ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոս գալու է. մտածեք քնելուց առաջ

Օրերս մի հետաքրքիր տեսակետ լսեցի աշխարհի վախճանի մասին.
հենց այդ միտքն էլ առիթ եղավ գրել այդ մասին. «Հլը ուր եեեեեեեեեեեեեեեես մինչև աշխարհի վերջը»: Սա վա՞խ է, թե՞ լավատեսություն: Լավատեսություն չէ իմ կարծիքով, և հուսադրող էլ չէ ամենևին, չնայած երբեմն ձեռնտու տարբերակ է: 

Սակայն կա մի Բացարձակ Ճշմարտություն, որ Հիսուս Քրիստոս գալու է նորից նույն մարմնով և Հոր փառքով դատելու կենդանիներին և մեռելներին և Նրա թագավորությունը վախճան չունի: 
Մի՞թե մեկը գիտե այդ օրերի և ժամանակների մասին: Եթե մի կողմ թողնենք գալիքի հանդեպ մեր ունեցած վախը և տրամաբանենք, ապա մեզ համար ինչ տարբերություն, թե երբ է լինելու աշխարհի վախճանը: Եթե ես այս գիշեր մահանամ, ուրեմն ինձ համար այսօր եղավ աշխարհի վախճանը, որովհետև իմ մահից հետո էլ ոչինչ չեմ կարող փոխել իմ հավիտենականության  համար :

Հետևաբար մենք չվախենանք մի բանից, որ անխուսափելի է, ինչպես մահը, այլ անհանգստանանք մինչև մեր մահը հաշտվել ու ներդաշնակություն գտնել Աստծու հետ: Աշխարհի վերջը մեզ համար մեր մահվան օրն է, որը կարող է լինել ցանկացած օր և ժամ: Այս հարցում էլ շեշտը ճիշտ տեղում դնենք, որ չսխալվենք մեր անցած կյանքը վերլուծելիս և քննության ենթարկելիս: Ինչո՞ւ չէ նաև ներկան:

Իմաստություն 1:2

Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ