23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետությունը նման սուղ միջոցներով նման հարց չի կարող լուծել. Դավիթ Անանյան

Խորհրդարանում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե հիմնավորում են, որ սոցիալական բաղադրիչի մասը չի գործում.  արդյո՞ք ավելի ճիշտ չէ այս ուղղությամբ սահմանափակում դնել, քան գների ու թվերի:
«Հետո,  այդ թվերը որտեղից են վերցրված՝ 55 մլն ու 1,5 մլն-ը»,-հարցրեց  պատգամավորը  և նաև հետաքրրքվեց, թե քանի տոկոսն է չարաշահում օրենքը, կա՞վիճակագրություն:
Նշենք, որ հիպոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման նոր օրենսդրական փոփխությություներ է առաջարկվում, անձը եկամտահարկի փոխհատուցումից միայն մեկ անգամ կարող է օգտվել, պետությունից և համայնքից բնակարաններ ձեռք բերելու գործարքների առավելագույն շեմ է սահմանավում 55 միլիոն դրամը և գործարքներում եկամտային հարկի հետ ստացման առավելագույն շեմ է սահմանվում եռամսյակի համար 1,5 միլիոն դրամը։ 
Փոխնախարարը նշեց՝ սահմանափակումներ են դրել, բնակարանի համար 55 մլն դրամ շեմ են սահմանել՝ հաշվարկելով արժեքային հաշվարկել է երևանի կենտրոնում բնակարանի արժեքը 135-140քառ/մետր  գույքի համար:
1,5 մլն-ի մասով, նշեց, որ ամիսը 500 հազարի մասին է խոսքը, որ եթե ամուսինները որոշում են վարկռու և համավառկառու դառնալ, պետք է շուրջ 1, 6 մլն-ի եկամուտ ունենան: «Ամուսինների համատեղ եկամուտների առումով բավական բարձր շեմ է և միջին խավի ներդրված շեմը ռիսկ չի հարուցում:
 
Եթե անձը բնակարանի խնդիր է լուծում,պետությունը միայն մեկ անգամ կարող է նման գործարքը օգնել ֆիանանսավորել, երկրորդ, երրորդ անգամվա համար ոչ թե բնակարանի խնդիր է արդեն լուծվում, այլ ստացվում է պետությունն օգնում է ձեռք բերել 3-րդ, 4-րդ բնակարնը իսկ պետությունը նման սուղ միջոցներով նման հարց չի կարող լուծել»,-ասաց  փոխնախարարը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ