20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նման բան չկա․ Իվետա Տոնոյանը՝ վարչապետի միասնական թեկնածուի մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իրենց խմբակցության եւ Ելք-ի միջեւ քննարկումներ են ընթանում՝ վարչապետի մեկ միասնական թեկնածույով հանդես գալու վերաբերյալ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշեց. «Նմանատիպ որեւէ բանակցություն եւ գործընթաց չկա: Առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին եւ հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նույն կերպ նա պատասխանեց նաեւ այն հարցին, թե հնարավոր է կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քննադատությանը, ապա Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, այլ բխել են հասարակությանը հուզող խնդիրներին: Իվետա Տոնայանն ասաց, որ իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգը եւ առաջնորդվում են միայն իրենց օրակարգով: Հնարավոր է ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի որպես վարչապետի թեկնածու, Տոնոյանը նկատեց, որ ինքը հնարավոր է, միգուցե ձեւակերպումներով հարցերին չի պատասխանում, եւ բացի այդ նշեց, որ վարչապետի հարց իրենց օրակարգում չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ