29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիան անհանգստացած է ԼՂ հակամարտությամբ․ դեսպան

20170912051420IMG_6996_resize

Ֆրանսիան անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Նա նշեց, որ շատ զինվորներ են զոհվում։

«Այս տարվա սկզբից մինչ օրս շուրջ 57 զինվոր է մահացել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բնավ սառեցված հակամարտություն չէ։ Այն գործող կոնֆլիկտ է, որն ազդում է ժողովրդի եւ տնտեսության վրա: Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի Հայաստանի համար»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ դա իրենց անհանգստացնում է։

Դեսպանը նշեց, որ Ֆրանսիան վճռական  է իր պարտականությունները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կատարելու հարցում: 

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Ֆրանսիան հետևողական է, պատրաստ է լիակատար իրականացնել այն հանձնառությունները, որոնք  ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում ուշի ուշով հետևում են ղեկավարության ամենաբարձր մակարդակում: Ամեն դեպքում խոսքը միջնորդական դիրքորոշման մասին է: Բանակցված և տևական լուծում գտնելու կարևորությունը, բնականաբար, պատկանում է երկու հակամարտող կողմերին», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ