20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ես ծնվել եմ Աստծո կամքով որպես ոչխարի գլուխ, դուք ծնվել եք Ձեր տիրոջ վզից մոզը քշելու». Դեդը չդիմացավ/տեսանյութ/

 Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով շարունակվող դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 12-ին ՝ ավարտվեց մեղադրանքի ներկայացման փուլը:

Գործով ամբաստանյալները նշում եմ, որ իրենք ապստամբներ են և մեղադրանքը իրենց հասկանալի չէ:

«Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ ինքը ապստամբ է և ազատագրելով հայրենիքի մի հատվածը այն համար էլ է չորորդ հանրապետություն:

«Դուք ասում եք՝ ավելի լավ է լինել առյուծի պոչ, քան ոչխարի գլուխ:Ես ծնվել եմ Աստծո կամքով որպես ոչխարի գլուխ, դուք ծնվել եք Ձեր տիրոջ վզից մոզը քշելու: Ես ծնվել եմ, որպես Մարտիրոս կռվելու ու հաղթելու համար, զոհվելու համար, ինչպես մարտիրոսը»:

Մեղադրող դատախազը պնդում է, որ մեղադրանքը պարզ է և  Մարտիրոս Հակոբյանի մեղադրանքը հստակ է:

Դատը շարունակվում է ընթանալ լարված մթնոլորտում:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ