20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փոփոխություններ պետական պարտքի հետ կապված

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։  Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այս փաթեթի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ եղած հարկաբյուջետային կանոները բավական կոշտ են և տնտեսական զարգացման տեսլականից չեն բխում, և դե ավելին՝ խորչընդոտներ են ստեղծում, որ կանոները լինեն ճկուն: Բացի այդ նախարարը նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը վերլուծական փաստաթուղթ էր ներկայացրել, նաև առաջարկություններ արել, որին համահունչ էլ փաթեթը ներկայացրել են:

Նախարարը նշեց, որ ներկայացված փոփոխության գաղափարը հետևյալն է՝ նախ շեմերը որևիցե ձևով ձեռք չտալ՝ 50-60% Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշների շեմերը պահպանվում են, բայց ավելացվում է ևս մեկ նոր շեմ՝ 40%: «Կանոնը հետևյալն է, որ եթե Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գերազանցում է պարտք- ՀՆԱ ցուցանիշը, պետք է այնպիսի քաղաքակնություն անես, որ քո կապիտալ ծախսերն ավելին լինել, քան քո պակասուրդն է: Այլ կերպ ասած պարտք ես վերցնում անպայման կապիտալ ծախսեր արա, որ տնտեսութունդ աճի»,-ասաց նա:

Ըստ Վարդան Արամյանի, եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համար վերցերած 50%-ը գերազանցում է, այս նոր կանոնը ավելի է կոշտացվում, և նոր կանոն պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար: 

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2018 թվականի ընթացքում պետական պարտքի շեմն անցնելո՞ւ է 60%-ը, թե ոչ․
Նախարարը հստակեցրեց՝ պատգամավորն էլ գիտի այն մասին, որ արդյունավետության մասին խոսելիս պետք է ունենալ չափողականության գործիքներ․
«Դրա լավագույն տարբերակը ծրագրային բյուջետավորման ձևաչափն է, որը մենք ներդնելու ենք 2019 թվականից, դա է այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով արդյունավետության մասով գնահատականներ տալ»,-ասաց Արամյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ