19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքները դակվելու են, անցնելու են, գնան. Մարուքյան

«Ժամանակին տպված-դրված էին լինում նախագծերը, պետք է էլեկտրոնային լինեին, բայց նայում ենք՝ դեկտեմբերի 5-ի օրակարգն է դրված, անհարմություններ են, մի 3 ժամ պետք է ման գանք, որ գտնենք»,-այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ապա նա իր մտահոգությունը հայտնեց արտահերթ նիստին ընդգրկված բազում հարցերով օրակարգի վերաբերյալ: «Դեկտեմբերի կեսին Կառավարությունը հիշում է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք պետք է ընդունվեն, ամեն տարի այսպես է լինում, բայց նման կերպ չի կարելի: Դաստաներով այս օրենքները գալիս են, մտնում խորհրդարան, նո՞ր է հիշում Կառավարությունը»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց՝ պատգամավորի մտահոգությունը հասկանալի է: «Կյանքը շարունակվում է, նմանատիպ իրավիճակներ լինում են, ցանկացած օրենք, նախքան ձեր դատին հասցնելը, պետք է քննարկվեն այլ մարմինների հետ, նոր ուղարկվեն»: Նա հավելեց, որ ամբողջությամբ բացառել, որ նման իրավիճակներ լինեն, չի լինում:

Մարուքյանը պատասխանեց. «Այսինքն, դեկտեմբերի վերջին է միայն Կառավարությունն իմանում՝ ինչ է պետք փոխել: Սա նորմալ պրակտիկա չի: Օրենքները դակվելու են, անցնելու են, գնան, ու հետո մեր քաղաքացիները շատ վատ կյանք են ունենալու»:

Ֆինանսների նախարարը նորից նշեց՝ կիսում է մտահոգությունը, այս օրենքը, սակայն, նման վտանգներ չունի: Քննարկվող նախագիծը վերաբերում է շահութահարկի փոփոխություններին:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ այն օրենքները, որոնք հնարավոր չէ մեկ արտահերթի ընթացքում քննարկել, չեն բերվում օրակարգ, ապա հիշեցրեց, որ դեկտեմբերի 19-ին ևս արտահերթ նիստ է լինելու: «Շատ մանրամասն աշխատել ենք Կառավարության հետ, մեխանիկորեն չենք մոտեցել հարցերին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ