19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բռնաբարության փորձ Գյումրիում, զոհն անչափահաս է, Իրավունք

Դեկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի բնակիչ, 17-ամյա մի դպրոցական աղջիկ հայտնել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 112 հաս­ցեում գտնվող կիսաքանդ շինությունում ոմն Վւս- նյա, իր կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն հանդիպե­լով իր կողմից դիմադրության, նպատակին չի հա­սել:

Մեզ հաջողվեց պարզել, որ 18-ամյա Վանյան հանդիսանում է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ եւ, որ արդեն բացատրություն է տվել ոս­տիկանությունում: Իսկ դպրոցական աղջնակը սո­վորում է Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում: Հաշվի առնելով անմեղության կանխավարկա­ծը՝ ինչպես նաեւ, որ խոսքը գնում է պատանիների մասին, զերծ կմնանք ներկայացնելուց կոնկրետ բնակության վայրերը: Սակայն տեղեկացնենք, որ բնակության վայրի համայնքապետը նրան հետեւյալ կերպ բնութագրեց.

– Վանյան շատ աշխույժ, ակտիվ տղա է, բայց դժվարանում ենք հավատալ նրան, ինչի մեջ որ կասկածվում Է: Վերջին շրջանում գրեթե գյուղում չէր լինում, Գյումրիի ավտոլվացման կետերից մեկում է աշխատում եւ հազվադեպ է գալիս ծնողներին տե­սակցելու: Վանյան մեծ հաջողություններ է գրանցել նաեւ սպորտում, քինգ բոքսինգի ոլորտում ունի պատվոգրեր:

Ընտանիքի միակ որդին է, ունի իրենից փոքր քույր: Հայրը արտագնա աշխատանքնե­րի է լինում, մայրը՝ տնային տնտեսուհի է: Ողջ գյու­ղը ապշած է, որ Վանյան կարող էր նման արարք իրեն թույլ տալ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ