20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օրենքով գողերը գալիս են Երեւան. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18- ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարու­թյունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին: Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ. դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից:

Արմեն Կանեւսկոյը Ռուսաս­տանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, եւ նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություն­ներ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երեւանում գտնվող նրա գերեզմանին: Նախնական տեղեկություններով՝ այս տա­րի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայա­ստան է ժամանելու նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին):

Ռուսաստա­նից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաեւ եվրոպական երկրներից: Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստա­նից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից:

Սակայն, ասում են նաեւ, հայաստանյան քրեական հեղինակություն­ների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսա­ստանի գողերն են: Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաեւ հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակու­թյունների հետ շփվելու առիթ է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ