25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը 2 անգամ խնդրել է Պուտինին, լուրջ ռազմական գործողություններ էին սպասվում Արցախի հանդեպ. 168 Ժամ

«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հան­դեպ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը:

«Ադրբեջանաթուրքական զորախումբը գտն­վում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ  գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում: Նպատակն էր հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ- ի գերակայությունը տարածաշրջանում, և հայկական կողմը կզիջեր 3-5 շրջան, ինչի մասին երազում է էրդողանը:

Էրդողանն է խոստովա­նել, որ 5 շրջանի համար հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 10-ը Պուտինին խնդրել է 2 անգամ: Հայկական կողմը, ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, միանշանակ անելու է այն, ինչ կանխատեսվել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտա­քին գերատեսչությունների կողմից»,- պարզա­բանեց փորձագետը:

Հարցին ի՞նչը կամ ո՞վ կանխեց իր նշած նոյեմբերի ռազմական գործողություննե­րը, նա պատասխանեց, որ դա եղավ շնորհիվ ԱՄՆ նախագահ Թրամփի. «ԱՄՆ-ը համաձայ­նություն չտվեց ՌԴ նախագահի խնդրանքին ապրիլյան սցենարի իրականացման համար: Թրամփի շնորհիվ չստացվեց իրագործել ՌԴ խաղաղարար ուժերին Արցախում  ներքաշելու ռուսական ծրագիրը»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ