16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ում վրա կտարածվի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը. Հայկական Ժամանակ

ՀՀ ՊԵԿ նախագահի տե­ղակալ Վ. Միրումյանը երեկ հերքել Է ՀՀ տնտ. զար­գացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործա­կալության պետական գրանցամատյանների բաժ­նի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները:

Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը չի տարածվելու ֆի­զիկական անձանց վրա: Նշենք, որ թերթի հետ զրույ­ցում Արա Աբգարյանը նշել էր, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաս­տան ցանկացած ապրանքի ներկրումը կարող է ար­գելվել:

«Հիմա մամուլում, կարծես թե, ապատեղեկատվություն է շրջանաովում՝ կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես՝ զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից, մասնավորապես, ֆիզիկական անձինք շեն կարոդտնտ մեքենա ներմուծել:

Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրա­պես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներ­մուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչ­պես ներկայում»,- ասել է Վախթանգ Միրումյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ