24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվել

Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Բիթլիս նահանգի Մութքի և Թաթվան  (Դատվան) շրջանների որոշ գյուղերում և թաղամասերում  հայտարարվել է պարետային ժամ:

Թուրքական  «Yenisafak» թերթի կայքը, հղում անելով Բիթլիսի նահանգապետարանի հայտարարությանը, նշում է, որ թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակության» (ՔԲԿ-PKK)  զինյալների դեմ:
Մասնավորապես Թուրքիայի ժամանակով 16:00-07.00 պարետային ժամ է հայտարարվել  նշյալ շրջանների 12 գյուղերում և 3 թաղամասերում:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ