19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի հայտարարությունները ցուցումներ են՝ ավելի արագ բարեփոխվելու

«Ես միշտ ընդունում եմ, որ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված որևէ ցուցանիշ ցուցում է՝ որպես հանրապետության նախագահի կողմից դրվող, ինչը նշանակում է, որ մենք պետք է ավելի բարձր ցուցանիշներ ունենանք, ջանքեր գործադրենք դրա համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երկու օր առաջ արված հայտարարության մասին: Նախագահը մասնավորապես ասել էր. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ»:

Վարդան Արամյանն ընդգծեց՝ մինչև Կառավարության ծրագրի հաստատելը նախագահը հանդես եկավ ելույթով Ազգային ժողովում, որը հիմք հանդիսացավ Կառավարության ծրագրի համար:  «Մենք ընդունում ենք որպես ցուցումներ, որ մենք հավակնենք ավելի բարձր տնտեսական աճի»:

Հարցին, թե ինչ գործոնների ազդեցությամբ սա կարող է լինել, Ֆիննախը պատասխանեց. «Մեր բարեփումների և մեր ջանքերի: Եթե ուզում ես հավակնել բարձր տնտեսական աճի, պիտի շատ ավելի արագ բարեփոխում իրականացնես, որպեսզի տնտեսվարողները հակված լինեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ