19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ. Իսրայելի վարչապետը՝ Էրդողանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման  ժամանակ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով նա Իսրայելին անվանել էր  «ահաբեկչական պետություն»:

«Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում  հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին: Օգնելով Իրանին, որ վերջինս հաղթահարի իր դեմ սահմանված պատժամիջոցները՝ Էրդողանը փաստորեն հարձակվել է Իսրայելի վրա»:

Իսրայելի վարչապետը Թուրքիային մեղադրել է այն բանի մեջ, որ պաշտոնական Անկարան աջակցում է  Գազայի «ահաբեկիչներին»: Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Թուրքիան այլ ահաբեկիչների էլ է օգնում:

Իսկ Էրդողանը Իսրյալեին «ահաբեկչական պետություն» էր անվանել Թուրքիայի Սիվաս քաղաքում՝ հանրության առջև ունեցած ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությեւնները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ