29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքը հո Աստվածաշունչ չէ. ընտանիքում բռնության օրենքը թեժ քննարկումների առիթ դարձավ

բռնություն

Ազգային ժողովի պետաիրավական և մարդու հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ նոր առաջարկներ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ, չեն եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, սական, նկատեց.

«Հարց է առաջանում, թե ինչպես է այս օրենքը կիրառվելու, ինչ հետևանքների է հանգեցնելու: Կա նման մտահոգություն, որոշ դեպքերում արդարացված մտահոգություն, նկատի ունենալով մեկ կարևոր հանգամանք՝ մեր երկրի պատմության ընթացքում Սահմանադրականի դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների 99 տոկոսը հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նրա համար որ օրենքը վատն է, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել: Այսինքն՝ հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե օրենքն ինքնին, այլ օրենքը, դրա իրավակիրառ պրակտիկայում տրված նշանակությունը: Օրենքը, ինչքան էլ որ էմոցիոնալ հարթության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որովհետև միտված է կանխարգելմանը, նախականխմանը:
 Այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ որովհետև ընտանիքը մեր հասարակության մեջ բացարձակ, անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Գ. Կոստանյանը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հավելեց, որ օրենքի կիրառման պրակտիկայում, եթե դրսևորվեն այնպիսի երևույթներ կամ օրենքի մեկնաբանվի այն կերպ, որ փորձ է՝ ներխուժել ընտանիք, ապա ինքը լինելու է այն պատգամավորներից մեկը, որը նախաձեռնելու է օրենքի փոփոխություն:

Գևորգ Պետրոսյանը պարզաբանեց, որ ինքը օրենքին դեմ չէ, բայց դեմ է օրենքի այն հատվածին, որը երաշխավորում է թաղային ոստիկանների անհարկի միջամտությունը ընտանիքի գործերին:

«Օրենքը հո Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի… Եթե համակարծիք են շատերը, որ կիրառման ընթացքում պետք է հարուցվեն խնդիրներ, դրանք վերացնենք, ոչ թե ընդունենք, հետո ընկնենք դրանք վերացնելով»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մտահոգությունները վերաբերում են ընտանիքներին միջամտելու դրույթին: Ըստ նրա՝ իր մտահոգությունները փարատվել են:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ