29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Առանց վախենալու քննադատությունից՝ հստակ դնում է այդ խնդիրը»

Սերժ Սարգսյան

«Հանրապետության նախագահը սթափության կոչ է անում բոլորին իր ելույթում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով համայնքապետերին ուղղված նախագահի ելույթից:

Ըստ Հակոբյանի՝  նախագահը փաստացի հայտարարում է, որ այսուհետ պետական կառավարումը լինելու է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: «Նախագահը զգուշացնում է՝ այլևս աչք փակել, խնդիրներին այլ տեսանկյունից դիտարկել չի լինելու»,- նշեց պատգամավորը:
Շարունակելով նա նկատեց.
«Նախագահը նկատեց՝ մենք ժամանակ ենք տվել, որ համայնքների ղեկավարություններն իրենց աշխատանքում ինստիտուցիոնալ առումով կայանան: Հիմա այդ կայացման ժամանակը սպառվել է, հիմա այլևս որակապես այլ կարգավիճակում են գտնվում համայնքները, և աշխատանքի արդյունավետությունը պետք է մի քանի անգամ բարձրանա: Եթե մենք ուզում ենք ունենալ ժողովրդավարական պետություն՝ արդյունավետ կառավարմամբ, ապա պետք է գնալ այս ճանապարհով: Նախագահը դա հստակ ֆիքսեց»:

Ինչ վերաբերում է մասնավորապես բնակչության փողերը թալանելու վերաբերյալ նախագահի խոսքերին, ապա ՄԻհրան Հակոբյանը շեշտեց.
«Մեր պետության ղեկավարն արձանագրում է, որ կան խնդիրներ և այդ խնդիրները լուծելու համար նա ունի համապատասխան վճռականություն և համբերություն՝ խնդիրը մինչև վերջ կարգավորելու համար:

Հիմա հասել է մի իրավիճակ, երբ որ նախագահն առանց վախենալու քննադատությունից, կոմպլեքսավորվելու տարատեսակ խոսակցություններից՝ հստակ դնում է այդ խնդիրը»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ