20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել.քրգործը կարճվեց

Երեւանի «Վիքենդ» բիլիարդանոցում օգոստոսի 29-ին երիտասարդ աղջկան պատանդ վերցրած անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել:

Ինչպես հայտնում է  Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` հենց այդ հիմքով էլ քրեական գործը կարճվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախաքննության նյութերի՝ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւանիի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում Գոռ Հակոբյանը որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ է վերցրել Մ.Թ.-ին: Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ Գ. Հակոբյանը, Մ. Թ.-ի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների եւ փաստաբանի` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ Գ. Հակոբյանը չի ենթարկվել պատանդին ազատ արձակելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ապարդյուն բանակցություններից հետո` կնոջ կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, Գ. Հակոբյանը վնասազերծվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից եւ մահացել ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Սակայն հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ պատանդառուի վնասազերծումը կատարվել է  անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ, ուստի ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով: Նկատի ունենալով, որ հանցագործությունն առերեւույթ կատարվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց` ոստիկանների կողմից, ուստի նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ