24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ում է նախազգուշացնում նախագահ Սարգսյանը

 «Նախագահը, բնականաբար, պետք է ըստ գործող կարգի, քանի որ խորհրդարանական համակարգի մեջ չենք դեռևս ամբողջովին, բնականոն գործունեությանը հետևի, նրա հորդորն ուղղված էր նրան, որ ժամանակ առ ժամանակ բոլորը ձգված աշխատեն, սա այդ կոնտեքստի մեջ պետք է դիտարկել»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երկու օր առաջ ունեցած ելույթին համայնքապետերի վերաբերյալ:

Պատգամավորը նշեց, որ համայնքապետերի գործունեությանը վերաբերող կոնկրետ մեխանիզմներ կան, այս Սահմանադրությամբ դրանք ավելի են կարգավորվելու ու հստակեցվելու, պետք է գործեն մեխանիզմներ, բացառվեն նման երևույթները:

Նախագահի հայտարարությունը, թե գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց լիազորությունները, ժողովրդի փողը տանում տներ և այլն, և եթե լինի նման դեպք, ուրեմն, ամոթ է, կպատժվեն այսուհետ բավական խիստ, Ռուստամյանը նորություն չի համարում:

Հարցին, թե այդ դեպքում ինչու չունենք քրեական գործեր, եթե եղել են նման համայնքապետեր, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Սա նախազգուշացում է  բոլոր նրանց, ովքեր կփորձեն նման բաներ անել կամ միջնորդել մեկ ուրիշի համար»: Ըստ նրա՝ պետք է լինի համատարած պայքար, համայնքապետերն էլ պիտի զգան այն պատասխանատվությունը, որը դրվում է ըստ օրենքի, ու պատասխան պիտի տան: «Եղել են դեպքեր, երբ այդ պատասխանատվությունը չի եղել, եղել են ահազանգեր, որոնց հետևից գնացող չի եղել, նախագահն էլ ասում է, որ այսուհետ այս գործընթացն իր հունով գնալու է:

Սա չի ենթադրում, որ եղել է միջնորդություն, որ ինքը լսել է, պարզապես ասում է, որ որևէ մեկն իր նախկին հոգեբանությամբ չփորձի կանխել, պարզ հայտարարվում է, որ այդպիսի դրսևորումներ այլևս հնարավոր չեն լինելու այս նոր Հայաստանում:

Նախագահը չէ, որ ների կամ չների, լինելու են վերահսկող ու պատժող մարմիններ, որևէ մեկը չի կարող նախագահով, մարզպետով փրկվել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ