25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս կարող է կուտակային կենսաթոշակային համակարգն ավելի հուզել, քան թե ինքնիշխանության կորուստը

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ”Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները” թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ ոչ իշխանական ուժերից միայն ”Ժառանգությունն” իր հստակ բացասական դիրքորոշումը հայտնեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: ”Մյուս քաղաքական ուժերը ասացին, որ անվտանգության խնդիր ունենք ու ՄՄ միանալն այդ տիրությում են գնահատում ու ձևին են դեմ, այլ ոչ թե բովանդակությանը, դեմ են նրան, որ Սերժ Սարգսյանը միանձյնա որոշեց ու հայտարարեց, որ գնում է ու միանում”,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ անվտանգություն կարող է ապահովել միայն սեփական երկրի բանակը, ինքնիշխանությունն ու ժողովրդավար համակարգը:

Ապա անդրադառնալով ՌԴ նախագահի այցին` նա նկատեց, որ այն, որ Վլադիմիր Պուտինն այցելեց նախ Գյումրիի ռազմաբազա, ապա Երևան, նսեմացնող էր հայ ժողովրդի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ:

”Այն քաղաքական ուժերը, որ ասում են, որ ունենք անվտանգության խնդիր, նախ պետք է գնաատական տան, որ եթե ՌԴ-ը  իբրև մեր ռազմավարական դաշմնակից, մեզ դիտարկում է ոչ թե որպես հավասարը հավասարի հետ, այլ վերադաս ու ենթակա, ունի բիզնես շահեր:  Ադրբեջանին զենք վաճառելը հենց բիզնես էր: Այս ուժերի նման վարքը սպասարկում է Սերժ Սարգսյանի իշխանությանը”,-շեշտեց նա:

Փոստանջյանն ընդգծեց, որ Մաքսային միությունն ապագա Եվրասիական միություն ստեղծելու առաջին քայն է: ”Ինչպե՞ս կարող է կուտակային կենսաթոշակային համակարգն ավելի հուզել, քան թե ինքնիշխանության կորուստը”,-զարմանում է խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ