20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գերմանիայում Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է ինչ  գտնվում է բանտում:

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական»(SPD), «Ձախերի»-ի և «Կանաչներ»-ի կուսակցությունների խմբակցությունների նախագահները:

Վերջիններիս կողմից արված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում ազատ արձակել ոչ միայն Դեմիրթաշին, այլև անազատության մեջ գտնվող այլ պատգամավորներին:

Կուսակցության անդամները շեշտել են, որ Դեմիթաշի դեմ իրականացվող դատական գործը  քաղաքական շարժառիթներ ունի, ինչը անընդունելի է իրենց համար:

Հիշեցնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու և վերջինիս օգտին քարոզչություն անելու» մեջ:

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ