25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ խմբակցությունները դիմել են Հովիկ Աբրահամյանին

Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները դիմում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրով ՍԴ դիմելու որոշման հետ կապված:

”Գնում են Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի ստորագրեն ու հանձնենք վաղը”,-Henaran.am-ին այս մասին հայտնեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները պահանջում են, որ համակարգից պարտադիր բաղադրիչը հանվի, և դրա հետ կապված հայցով դիմելու են Սահմանադրական դատարան: Փաստաթուղթը, փաստորեն արդեն պատարստ է, և վաղը խմբակցությունները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի ՍԴ` փաստաթուղթն այնտեղ հասցնելու: 

Հարցին, թե ՍԴ-ից հույս կա, պատգամավորը պատասխանեց. ”Ամեն դեպքում դա գործիք է, որը պետք է օգտագործել, եթե ունես այդ գործիքն, ուրեմն պետք է օգտագործես”:

Իսկ ինչ կանեն, եթե ՍԴ-ը որոշի չբավարարել իրենց հայցը, Փոստանջյանն այս մասին ասաց. ”Կորոշենք` հետագայում ինչ քայլեր կարող ենք իրականացնել: Հանրությունը պետք է ինքը թելադրողը լինի այս քայլերում: Եթե դու դիմում ես Ազգային ժողովին, խնդրում ես, որ խնդիրների վերաբերյալ բարձրաձայնի, չի անում, երկրորդը դիմում ես դատարան, քանի որ համակարգը հակասահմանադրական է, եթե չի անում… ինչպես ասում են`  դու չպիտի այնպես անես, որ մարդը դիմի ապստամբության”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ