20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստամբուլում մետրոյի կայարանից հեռացրել են Թրամփի անունով ցուցանակները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ են ընդունում:

Ըստ «CNNTurk» լրատվական կայքի՝  որպես բողոքի դրսևորում, Ստամբուլի մետրոյի Շիշլի կայարանից հեռացվել են կայարանի հարևանությամբ գտնվող «Trump» առևտրի կենտրոնի տեղը հուշող ցուցանակները, ինչպես նաև գետնանցումի պատի «Trump» գրությունը:

Նշվում է, որ  գիշերային ժամերին հեռացված ցուցանակների տեղն այժմ դատարկ է:

«Trump Towers Mall» հսկայական առևտրի կենտրոնի բացմանը 2012 թվականին մասնակցել էր այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:   

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը խիստ արձագանքեցին Թուրքիայի իշխանությունները: Մասնավորապես վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ քայլը որպես անպատասխանատվության օրինակ որակեց՝ նշելով, որ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է:

Երկրում ընդդեմ Թրամփի որոշման և ի պաշտպանություն Պաղեստինի՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Թուրքիայում որոշում են կայացրել նաև միանալ «Իսլամական դիմակայության շարժման» (ՀԱՄԱՍ) ընդդեմ Իսրայելի հայտարարած «Ցասման ուրբաթին»: 

Երկրի տարբեր շրջաններում բնակիչներն ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր կկազմակերպեն և կաղոթեն ազատ Պաղեստինի համար: Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և հյուպատոսարանների առջև կազմակերպվելու են բողոքի միջոցառումներ:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ