20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սա հայկական դիվանագիտության և մասնավորապես նախագահ Սարգսյանի դիվանագիտական քաղաքականության հաջողությունն է»

Քիչ առաջ ավարտված Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող, ներքաղաքական ու ներկուսակցական տարբեր հարցեր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստին քննարկել են նախագահ Սարգսյանի այցերը: «Նոյեմբերի 30-ին պարոն նախագահը, տեղյակ եք, որ մասնակցել է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին, որտեղ ընդունվե է հռչակագիր ու հայտարարությունում, և դրա մեջ էական տեղ է հատկացվել արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը, և ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը համանախագահների խաղաղ բանակցային գործընթացին, վերահաստատվել է, որ խնդիրը պետք է լուծվի 3 հայտնի սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում,  տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում»,-ասաց նա:

Վերջինս հիշեցրեց, որ հայտարարության մեջ նաև ասվել է, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրբի պայմանավորվածությունները: «Սա հայկական դիվանագիտության և մասնավորապես նախագահ Սարգսյանի դիվանագիտական քաղաքականության հաջողությունն է, որովհետև մենք տեսել ենք, որ եղել են պետություններ, որոնք Ադրբեջանի դրդումով կամ կեղծ քաղաքակոնթյան արդյունքում փորձել են այս կոնֆլիկտը ներկայացնել որպես տարածքային ամբողջականության խնդիր, այն դեպքում, երբ սա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է»,-նշեց նա:

Շարմազանովի խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն ընդունում ես այս սկզբունքները: «Կարևոր է, որ ևս մեկ անգամ նման հայտարարություն ընդունվեց»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Երևանում ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին մեկ տարի առաջ նման հայտարարություն եղել էր:

«Այստեղ ավելացել է Սանկտ Պետերբուրգի  և Վիեննայի պայմանավորվածությունների իրացումը, ինչը շատ կարևոր է մեզ համար»,-նկատեց Շարմազանովը՝ հավելելով, որ Ադրբեջանը մշտապես խոսափում էր այս պայմանավորվածությունների իրացումից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ