20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի, արտգործնախարարների 24-րդ խորհրդի արդյունքներին։

Նախարար Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձավ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ