24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

15-ամյա աղջիկը երեխա է ունեցել ու նրան զուգարանը գցել

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Ուրալսկում։ 15-ամյա աշակերտուհին գաղտնի երեխայի է լույս աշխարհ բերել եւ փորձել նրանից ազատվել՝ գցելով զուգարանը։ 

Դեպքը տեղի է ունեցել տեղի հանրակացարաններից մեկում՝ դեկտեմբերի 5 ի գիշերը։ Երեխայի ենթադրյալ հայրը ստիպել է աղջկան նորածնին գցել զուգարանն ու քաշել ջուրը։ 

Բարեբախտաբար, աղմուկ լսելով՝ վրա է հասել տղայի մայրն ու թույլ չի տվել երիտասարդ զույգին սպանել փոքրիկին։ Կինը կտրել է պորտալարն ու շտապօգնություն կանչել։ 

Պարզվել է, որ դպրոցականն իր հղիության մասին ոչ ոքի չի ասել։ Այժմ փոքրիկը հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է, երեխան ժամկետից շուտ է ծնվել։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ