19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ հեռացրել են լեղապարկը. հայ մասնագետի խորհուրդները

21-րդ դարում աճել է լեղապարկը հեռացրած անձանց թիվը: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ աշխարհում ամեն 4-րդը լեղապարկ չունի:

Լեղապարկը հեռացրած անձինք պետք է հետևեն հատուկ սննդակարգի, դա հայտնի է:

Henaran.am-ը խնդրեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանին ներկայացնել, թե ինչ սննդակարգի պետք է հետևեն այս անձինք: «Նախ պետք է հասկանալ, թե ինչի համար է հեռացվել լեղապարկը: Հիմնականում այն հեռացվում է լեղաքարային հիվանդության սրացման ժամանակ, երբ քարեր են կուտակվում: Մարդիկ պետք է հիշեն, որ քարերի կամ լեղապարկի հեռացումից հետո էլ քարեր կուտակելու հատկությունը օրգանիզմը պահում է, դրա համար սննդի առաջին նպատակը պետք է լինի հնարավոր նոր քարիկների առաջացման կանխումը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ պետք է հիշել, որ լեղապարկը պահեստ է լեղու համար, և քանի որ այդ պահեստը չկա, լեղին ցանկացած գրգռվելու դեպքում գալիս, հասնում է տասներկումատնյա աղիք, այդ իսկ պատճառով սնունդն այնպիսին պիտի լինի, որ լեղու արտադրությունը միշտ ուղեկցվի նորմալ սննդի ընդունման հետ»,-ասում է Վարդանուշ Պետրոսյանը:

Նա նաև նշում է, որ պետք է անպայման ռեժիմով ուտել, 3 ժամը մեկ, ուտել հնարավորինս նույն ժամին, որպեսզի մարսողական համակարգը նորմալ լինի: 

Սննդամթերքի որակն է նա նաև շատ կարևորում: «Սնունդը պիտի չլինի չգրգռող, շատ տաք, սառը, կծու, թթու չլինի, շատ խոշոր չլինի ու մեխանիկորեն էլ խնայող լինի, լինի սենյակային ջերմաստիճանի, սահմանափակի համեմունքները, շատ յուղոտ չլինի, նաև չափավոր չափաբաժնով: 

Ի դեպ, չի կարելի որևէ սնունդ բաց թողել, նկատի ունեմ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք»,-խորհուրդ է տալիս Վարդանուշ Պետրոսյանը: 

Հատկապես խորհուրդ է տրվում ուտել բանջարեղեն, մրգեր, հացահատիկներ, կաթնամթերք՝ չափավոր յուղայնությամբ, ցանկալի է սահմանափակել լոբեղենը, ոսպեղենը: Ձու և մսեղեն խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 2-3 անգամ: Հարկավոր է զգույշ լինել նաև քացախով ու լոլիկով ուտելիքների հետ: Ամենազգույշը պետք է լինել ալկոհոլի հետ, որը ևս կարող է սրացնել վիճակը՝ ըստ մեր զրուցակցի: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ