24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խմել են ու իրար դնգստել

Երեկ`  ժամը 20.05-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, “պոլիտրավմա” ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, “կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր” ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, հայր և  որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են և  միմյանց պատճառել նշված վնասվածքները:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ