25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը Հունաստանից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի  վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասուլիսի ժամանակ Էրդողանը պահանջել է Հունաստանի իշխանություններից Թուրքիային արտահանձնել այն զինվորականներին, որոնք 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից:

«Թուրքիան երկար տարիներ պայքարում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի դեմ: Մենք կարևորում ենք, որ գյուլենականները կանգնեն արդարադատության առաջ: Հարկավոր է, նրանց արտահանձնել Թուրքիային, քանի որ փորձել են հեղաշրջում իրականացնել»,-ասել է Էրդողանը:

Ի պատասխան Էրդողանի պահանջներից Ցիպրասը մասնավորապես ասել է.
«Քննարկման առարկա չի կարող լինել այն, որ մենք մեր դռներն ենք բացել հեղաշրջում իրականացնողների առջև: Հունաստանի դատաիրավական համակարգը  նշյալ անձանց արդարացի դատելու համար ամեն ինչ անելու է»:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրք 8 զինվորականներ փախել էին Հունաստան: Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր Թուրքիային  արտահանձնել միայն 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ