25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարմազանովը պատրաստ է ներողություն խնդրել, եթե ցույց տան՝ որտեղ է Հակոբ Հակոբյանը վիրավորել

«Եթե Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ հարգելի Հակոբ Հակոբյանը որևէ քաղաքացու արժանապատվությունը վիրավորել է՝ գիտակցված կամ չգիտակցված, ես պատրաստ եմ ներողություն հայցել որպես կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ: Մեր քաղաքացու իրավունքները մեզ համար սուրբ իրավունքներ են, և որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու մեր քաղաքացիներին, բայց այստեղ կամ մի մեծ »բայց»»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ որ օրեր առաջ Հակոբ Հակոբյանը, խոսելով թանկացումներից, ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Իսկ այսօր արդեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում խոսում են այն մասին, որ պահանջ դրվի պատգամավորի հրաժարականի: 

ԱԺ փոխնախագահը շարունակելով ասաց, որ մարդիկ, ովքեր շատ գնահատում են Հակոբյանի այս հայտարարությունները, հարցազրույցի տեսանյութը չի էլ դիտել և առանց հարցազրուցը կարդալու շտապ են սխալ հայտարարություններ ու մեկնաբանություններ անել: «Պարոն Հակոբյանը բառացի ասում է՝ թանկացումը վատ բան է, և աղքատ խավը ստիպված է լինելու ինքնաբերաբար քիչ ծախսել:

Որտե՞ղ է այստեղ վիրավորանքը»,-հարցնում է Շարմազանովը: Վերջինս նշեց՝ իրեն միջին խավի ներկայացուցիչ է համար, ու ինքն էլ չի գնում այն խանութներ, որտեղ թանկ է ապրանքը: «Նրանք, ովքեր պահանջում են Հակոբյանի հրաժարականը, եթե ցույց տան այն բառը կամ նախադասությունը, որ կոնտեքստից հանված չի, որով Հակոբյանը վիրավորել է, ես պատրաստ եմ Հակոբյանի փոխարեն ներողություն խնդրել այսօր երեկոյան գործադիր նիստից հետո: Բայց խնդրում եմ դատողություն անելուց առաջ  մարդիկ բարի լինեն, տեսանյութը տեսնեն, նոր ասեն, թե որտեղ է վիրավորել: Ընդհակառակը նա ասում է, թանկացումը վատ բան է, և աղքատ մարդիկ ստիպված են ավելի քիչ ծախսել: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ամեն ընտանիք իր բյուջեի չափով է ծախսում: Հակոբյանը չի ասել, որ աղքատն արժանի է վատ ապրելուն, նման բան եղե՞լ է: Ամեն մեկը ծախսում է այնքան, ինչքան վաստակում է»,-ասաց նա:

Էդուարդ Շարմաանովի խոսքով՝ Հակոբյանն, ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր 50 կոպեկի լավություն են անում, ապա 500 դոլարի գովազդ անում, բազմաթիվ մարդկանց է օգնում, սակայն այդ մասին ոչ ոք չգիտի: «Օրերս եմ հանդիպել բազմազավակ ընտանիքների հետ, ովքեր ասել են, որ տարիներ շարունակ իրենց ընտանիքի հովանավորը Հակոբ Հակոբյանն է: Ո՞վ է իմացել այդ մասին: Այսօր եկել են, աղքատներին Հակոբ Հակոբյանից են պաշտպանում:

Թող լրագրողներն առաջին հերթին, ապա նաև քաղաքական գործիչներն ու մեկնաբանները պրոֆեսիոնալիզմ ունենան ու նայեն ուշադիր, ապա հայտարարություններ անեն»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ