23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանձնաժողովն ինքը պետք է որոշի՝ հրաժարվի՞, թե՞ ոչ. Ռուստամյանը՝ Հակոբ Հակոբյանից

«Մեր տեսակետները շատ հստակ են, և բնականաբար չենք կիսում այդպիսի մոտեցումներ՝ տարբերակել աղքատներին հարուստներից: Մարդը մարդ է և պետք է լիարժեք իր ապրելու, սնվելու, գոյատևելու պայմաններն  ունենա, դա միանշանակ է, և երկու կարծիք այդտեղ լինել չի կարող»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և թանկացող ապրանքներ, ինչպիսիք են կարագը, միսը, միևնույն է, չեն գնում։ 

Դիտարկմանը, թե գուցե գոնե պահանջեն ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնն ազատել, ՀՅԴ պատգամավորը նշեց. «Հանձնաժողովն ինքը պետք է  որոշի՝ հրաժարվի՞, թե՞ ոչ, այդ խնդիրը մեզանից չպետք է բխի, իր ասածների համար պետք է պատասխան տա ցանկացած պատգամավոր, և ՀՅԴ-ից պահանջել, որ վերահսկողություն կատարի և մարդկանց ստիպի հրաժարվեն իրենց այս կամ այն հայտարարությունների համար, կարծում եմ տեղին չէ»,-ասաց նա:    

Հարցին, թե, ըստ իրենց, որքանով է իշխանությունն ադեկվատ գնահատում իրավիճակը,երբ ըստ պաշտոնական թվերի՝ 30 տոկոս աղքատություն կա երկրում, և դեռ ոչ պաշտոնական թվերով նշվում է, որ շատ ավելի է, Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն ընդունում առանձին դետալի վրա կենտրոնացված գնահատականներ:  

«Պետք է  ամբողջական պատկերը տեսնել, ոչ թե առանձին մի էպիզոդ վերցնել ու դրա վրա եզրակացնել: Եթե մի հատ սպիտակ ագռավ տեսնե՞ք, պետք է ասե՞ք բոլոր ագռավները սպիտակ են: Այդպես չէ, չէ՞, մեր գնահատականներն ընդհանրական են, բազմիցս են եղել և մենք ճիշտ ենք գնահատում այն քաղաքականությունը, որն այսօր կառավարությունն իրականացնում է՝ ուղղությունները ճիշտ են, լուծումները ճիշտ են, բայց տեմպերն են ոչ բավարար, դրա պատճառով էլ դեռևս հանրային ընկալման մեջ այդ գիտակցումը չկա, որ երկիրը ճիշտ ընթացքի մեջ է: Մարդիկ ուզում են իրենց կենցաղում տեսնել այդ փոփոխությունները և ես վստահ եմ, որ կտեսնեն: Դրա համար ժամանակ է պահանջվում և մեր կողմից էլ իշխանության մեջքին լինելով մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ տեմպերն արագանան, որ մարդիկ իրենց կենցաղում էլ այդ ամենը տեսնեն»,-ասաց նա: 

:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ