20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գարդասիլն անվտանգ է. չբերություն չի առաջացնում (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանի ներկայացմամբ՝  գարդասիլով պատվաստելու առաջին դեպքը եղել է 2006 թ-ին, իսկ նախքան այդ էլ մոտ տասը տարի ուսումնասիրություններ են եղել: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: Նա նշեց, որ գարդասիլն անվտանգ է, քանի որ դրա պարագայում պատվաստանյութի բաղադրության մեջ օգտագործվում է ոչ թե ամբողջ վիրուսը՝ պապիլոման, այլ այդ վիրուսի մեկ սպիտակուցը, որը բավական է, որ մարդու մոտ առաջանա իմունիտետ: 

Զաքարյանը հայտարարեց, որ պապիլոմա վիրուսը չի առաջացնում ոչ չբերություն, ոչ այլ հիավդնությունները, որոնց մասին անընդհատ խոսվում է: Նա հավելեց, որ կան մի շարք երկրներ, որտեղ մոտ տասը տարի այս պատվաստանյութն օգտագործվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ